2013-ին 314 մլն դոլարի իրանական գորգ է արտահանվել

 գորգԻրանի մաքսային վարչության պաշտոնական կայքը հայտնում է, որ անցյալ տարի` 1392-ին (ըստ իրանական օրացույցի), Իրանն արտահանել է ավելի քան 5,1 հազար տոննա գորգ և  314,8 մլն դոլարի բամբակյա ու  բրդյա կտորեղեն: Այսպիսով, համեմատելով նախորդ տարվա հետ,  արտահանման ծավալը նվազել է 16,34 տոկոսով, իսկ արժեքը` 26,35 տոկոսով :

Անցյալ տարի ձեռագործ գորգերը Իրանի արտահանվող ապրանքերի ցուցակում 21-րդ տեղն էին զբաղեցրել: Արտահանվող գորգերի 1 կգ-ի  միջին արժեքը 61,7 դոլար էր:

Իրանական գորգեր 2013-ին մեծամասամբ արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Քաթար, Շվեդիա և Շվեյցարիա:

 Ընդհանուր առմամբ, իրանական գորգեր արտահանվում են ավելի քան 80 երկրներ:

Անցյալ տարի 51 հազար դոլարի իրանական գորգ է արտահանվել ամերիկյան շուկա:

Tags: