Թուրքական «Ռադիկալը» ներկայացնում է հետաքրքիր բացահայտումներ ինքնաթիռների մասին, որոնք վրիպել են շատերից ուշադրությունից: Օդում գտնվելիս եղանակային վատ պայմանների ժամանակ ինքնաթիռը հաճախ բախվում է կայծակների, սակայն մենք դա չենք զգում: Ինքնաթիռի օդաչուները երբեք նույն սնունդը չեն ուտում, քանի որ եթե նրանցից մեկը հանկարծ թունավորվի, մյուսը կկարողանա շարունակել թռիչքը: Ինքնաթիռի զուգարանների դռները հնարավոր է բացել նաև դրսի կողմից: Երկար տևող թռիչքների ընթացքում օդաչուները կարող են քնել: Ոչ ոք չի լվանում ինքնաթիռի բարձերն ու ծածկոցները: Բորտուղեկցորդուհիները ուղևորներին ուտելիք տալու համար երբեմն սպասում են գիշերվան, քանի որ այդ ժամանակ շատերը քնած են լինում, ուստի գործն էլ ավելի քիչ է: Թռիչքի ընթացքում ուղևորներին տրվող ականջակալները հաջորդ թռիչքների համար չեն փոխարինվում նորերով: Արտակարգ իրավիճակներում ինքնաթիռի անձնակազմը վերջինն է լքում այն: Որոշ ավիաուղիներում ուղևորները տոմսի համար վճարում են միայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել: Վճարումը կատարվում է թռիչքի որակի համաձայն: Թթվածնի դիմակները իրականում մարդուն թույլ են տալիս շնչել ընդամենը 15-20 րոպե: Երբեմն ուղևորները գողանում են նստատեղերի տակ գտնվող փրկարարական օղակները՝ հետագայում այն օգտագործելով լողալիս:
