Ադբեջանցի հայտնի լրագրողը Թուրքիայում ձերբակալվել է

2 (2)Ադրբեջանական “Այնա-Զերկալո” թերթի թուրքական ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող և քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է Թուրքիայում, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։

Համաձայն տեղեկությունների՝ վերջերս Թուրքիայում լուծարվել էր վերոնշյալ ադրբեջանական պարբերականի ներկայացուցչությունը։

Ապրիլի 18-ին Ռաուֆ Միրկադիրովը ընտանիքի հետ միասին ձերբակալվել է, երբ փորձել է լքել Թուրքիան։

Մեկնաբանելով լրագրողի ձերբակալությունը՝ “Այնա-Զերկալո” թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շահլինսկին նշել է, որ ինքը տեղյակ է տեղի ունեցածի մասին։ Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

“Ես դիմել են Թուրքիայի դեսպանատուն, որպեսզի քննեն գործը։ Եվ եթե ադրբեջանցի լրագրողի փաստաթղթերը կարգին լինեն, պաշտոնական բացատրություն կպահանջենք թուրքական իշխանություններից։ Այսօր կամ վաղը Միրկադիրովն ընտանիքի հետ կարտաքսվի Ադրբեջան։ Նրա վերադարձից հետո մենք կզբաղվենք այդ հարցի քննությամբ”,-ասել է խմբագիրը։

Այժմ Ռուաֆ Միրկադիրովը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Անկարայի օդանավակայան և գտնվում է Բաքու մեկնող ինքնաթիռում:

Անկախ

Tags: