Չինաստանի Բինչժոու քաղաքի տարրական դպրոցներից մեկում կարծում են, որ երեխաներին հրդեհից պաշտպանվելու մասին տեղեկացնելու լավագույն միջոցը աշակերտներին գրեթե հրդեհելն է:
Համացանցում տարածված լուսանկարներում երևում են, թե ինչպես են վերմակներով ծածկված աշակերտները դպրոցում անվտանգության կանոնների ուսուցման ժամանակ անցնում վերևում կախված, վառվող պարանների միջով:
Աշակերտները մեկ առ մեկ անցնում են կրակների միջով, իսկ նրանց վրա գցված վերմակներից երևում է, որ դրանք անմիջական շփում են ունեցել վերևում կախված վառվող պարանների հետ:
Աշակերտների հագին կարմիր, սպիտակ և կապույտ կոմբինիզոններ են, իսկ գլխներին անվտանգության սաղավարտներ են կրում՝ վտանգավոր դասընթացի ժամանակ պաշտպանվելու համար:
Tags: Չինաստան