Լոնդոնում ռուսաստանցի կավատների ցանց է բացահայտվել

DdNPlfR-oN4Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, որոնցից 4-ը  ենթադրաբար  Ռուսաստանից են: Ձերբակալվել է նաև 9  կին` Ռուսաստանից, Բուլղարիայից, Լատվիայից: Կանանց հատուկ կենտրոն են տեղափոխել, որտեղ նրանք հոգեբանական աջակցություն կստանան:

Երեքշաբթի առավոտյան ոստիկանները 13 հասցե  են ստուգել: Սքոթլանդ Յարդի մարդկանց առևտրի ու մարմնավաճառության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները կասկածյալների նկատմամբ հսկողություն էին սահմանել 3 ամիս առաջ:Նրանց խոսքով, ավազակախումբը վերահսկում էր բորդելների բարդ կառուցվածքով ցանցը: Ունեին թիկնապահներ ու հաշվապահ, սեփական կայք, որտեղ գովազդներ էին տեղադրում:

Կանանց բերում էին Արևելյան Եվրոպայի երկրներից: Նրանց աշխատանք էին խոստանում`  առանց մեկ բառ անգամ  սեքսուալ ենթատեքստի մասին ակնարկի, հիմնականում նրանց առաջարկվում էր հյուրանոցներում ադմինիստրատորի աշխատանք: Սակայն, Բրիտանիա տեղափոխելով, ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել` հակառակ պարագայում սպառնալով Ռուսաստանում մնացած ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել:

Ցանցի հիմնական օղակը Ուորիկ-Ռոուրդում գտնվող 9 բնակարաններն էին, որոնք  վարձով էին տրվում որպես բորդել:

Ոստիկանության գնահատմամբ, կանայք տարեկան այդ բնակարաններում կարող էին աշխատել շուրջ 20 հազար ֆունտ:

Ենթադրվում է, որ ավազակապետը ռուսաստանցի 44-ամյա մի կին է:

Բացահայտմանը նպաստել են զոհերից մի քանիսը, որոնք համարձակություն են ունեցել պատմելու իրենց տառապանքների մասին:

Tags: