Ցեղասպանության ընդունումը Թուրքիայի համար նշանակում է նյութական մեծ կորուստներ

ծիծեռնակաբերդՙՙԹուրքիայի համար ընդունել ցեղասպանություն, նշանակում է, որ ժողովուրդը ցեղասպանության մասնակից է եղել: Մյուս կողմից` Թուրքիան Հայոց ցեղասպանության և հույների վտարման միջոցով է ձեռք բերել իր հարստությունը: Այդ միջոցների շնորհիվ է, որ այդ հարստությունը թուրքերի և քրդերին անցավ: Եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը` ի հայտ կգա հողերի և նյութական հարստությունը վերադարձնելու խնդիրը՚՚, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը :

 

Նա նշեց, որ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններ, որոնք ուղղված էին ալևիների և հայերի դեմ, թուրքական ավանդական քաղաքականության շարունակությունն էին:

Տիրան Լոքմագյոզյանը անդրադարձավ նաև աշխարհի խոշորագույն հայ համայնքներից մեկին` Թուրքիայի համայնքին:ՙՙՀայերն այնտեղ կիսապատանդի կարգավիճակում են:Նրանք ասում ենՙՙմեր հայերը, մենք նրանց լավ ենք նայում՚՚: Սակայն հայերը Թուրքիայի քաղաքացի են, և նման կերպ արտահայտվելը խտրականություն է: Իհարկե, հիմա Թուրքիան հայերի հետ չի վարվում այնպես, ինչպես հարյուրամյակներ առաջ, բայց դա անում է այլ ձևերով՚՚,- ասաց նա: Լոքմագյոզյանը հավելեց նաև, որ հույս չունի, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը կընդունի հայոց ցեղասպանությունը. ՙՙԵս հույս չունեմ, որ ԱՄՆ-ում որևէ բան կփոխվի Դա ընդհանուր քաղաքակության մասն է, և կարևոր չէ Օբաման է նախագահ , թե մեկ այլ մեկը, դա հեշտությամբ չի փոխվում: Եթե փոխվի, ապա 2015-ին ընդառաջ, բայց դա քիչ հավանական է՚՚,-ասաց բանախոսը:

 

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանի կոչ արեց փորձ անել իրավական ճանապարհով հաստատել արդարություն, քանի որ միայն քաղաքական ճանապարհով կոչ անել պետություններին ճանաչել Ցեղասպանությունը, արդյունք չի տա.«Մենք կոչ ենք անում ունենալ նոր հայեցակարգային մոտեցումներ, իրավական և քաղաքական խողովակներով հայկական հարցին մոտենալ»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Անկախ

 

Tags: ,