«Հրանտ Դինք» հիմնադրամը հրապարակել է իր անցկացրած հետազոտության արդյունքները, որը վերաբերվում է թուրքական մամուլի ազատությանը: Պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում թուրքական մամուլը ամենից անհանդուրժող հոդվածներ է հրապարակել ալևիների վերաբերյալ: Տվյալ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ աճել են կրոնական և էթնիկ փոքրամասնությունների խմբերին վերաբերող բացասական վերնագրերով հոդվածների թիվը: Թուրքական մամուլի թիրախը հիմնականում ոչ մուսուլման փոքրամասնություններն են՝ մեծամասամբ հայերը, ավելի քիչ հույները: Նվազել է նաև հակաքրդական հրապարակումների թիվը: Թուրքական մամուլը անհանդուրժող է նաև ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ, ինչը ցույց է տալիս, որ այս խնդիրը Թուրքիայում առայժմ մնում է սուր:
