Այսօր է ծնվել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին. փաստեր թագուհու կյանքից

elizabeth_896   1926թ-ի ապրիլի 21-ին է ծնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Մեծ Բրիտանիայի թագուհին Գաղտնի խորհրդի ղեկավարն է, օրենսդիր իշխանության կրողը, դատական համակարգի ղեկավարը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա տիրապետում է վարչապետ նշանակելու և վերջինիս կողմից նախարարների կաբինետի ձևավորման հարցում հանձնարարակններ տալու բացառիկ իրավունքին:

phpThumb_generated_thumbnailjpgԹագուհու ամբողջական ունունն է` Եղիսաբեթ  Ալեքսանդրա Մարիա, առաջինը` մոր , երկրորդն ու երրորդը` տատիկի և մեծ տատիկի պատվին:

Ապագա թագուհին լավ կրթություն է ստացել` հիմնականում հումանիտար ուղղությամբ: Մանկության տարիներից նրան գրավել են հատկապես ձիերը. Այդ կենդանիների հանդեպ նրա հատուկ սերը  պահպանվել  է տասնամյակներ շարունակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եղիսաբեթ թագուհին ռազմական տաքսու վարորդ է եղել, քանի որ թագավորական ընտանիքը  պարտավոր էր աշխատել երկրի պաշտպանությունում:

Married CoupleԻր ապագա ամուսնու` Ֆիլիպ Մաունտբատտենի հետ թագուհին` Եղիսաբեթը, ծանոթացել է 13 տարեկանում և հենց նույն օրն էլ ապագա թագուհին ծնողներին հայտնել է, որ արդեն գտել է ապագա ամուսնուն:

1947 թ-ին, դառնալով Եղիսաբեթի ամուսինը, Ֆիլիպը ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում: Իսկ 1952թ-ին,  հոր մահից հետո Եղիսաբեթն, ով ամուսնու հետ գտնվում էր Քենիայում, հայտարարվեց թագուհի, հաջորդ տարի` 1953թ-ին, տեղի ունեցավ նրա թագադրությունը, որն առաջին անգամ էր հեռարձակվում հեռուստատեսությամբ:

Թագուհին ունի զարդերի լայն հավաքածու, այդ թվում նաև թագեր, գավազաններ: Մնացած զարդերը, այդ թվում` աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդը, նա ստացել է որպես նվեր կամ ժառանգություն:

Թագուհու կարողությունը գնահատվում է շուրջ 450 միլիոն դոլլար /ըստ Ֆորբս ամսագրի/, ընդ որում` պաշտոնական տվյալներով այդ թիվը շատ ավելի համեստ է,  իրականում` շուրջ 100 մլն. ֆունտ ստեռլինգ:

phpThumb_generated_thumbnailjpg (1)Հայտնի է դարձել, որ թագուհուն գրավում է նաև լուսանկարչությունը. նա սիրում է լուսանկարել իր ընտանիքի անդամներին: Իսկ 1997-ին նրա կողմից տրվել է պատմության մեջ բրիտանական միապետության առաջին կայքէջի ստեղծման մեկնարկը:

2002թ-ի հունիսին Եղիսաբեթ  2-րդի կառավարման 50-ամյակի առթիվ Բուկենգհեմյան պալատի այգում կազմակերպվել են առաջին հանրային համերգները. թագուհին այցել է և դասական երաժշտության համերգին, և “Երեկույթ Պալատում” փոփ-համերգին, որը դարձավ աշխարհում ամենահայտնի համերգներից մեկը: Այս համերգի ուղիղ հեռարձակումը դիտել են աշխարհի բոլոր անկյունների շուրջ 200 միլիոն հեռուստադիտողներ:

Այժմ Եղիսաբեթ 2-րդը շարունակում է մնալ Անգլիայի և ողջ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը:  Ղեկավարելով շուրջ 65 տարի` նա ամրապնդել է անգիական միապետության հեղինակությունը, վայելել միլիոնավոր բրիտանացիների համակրանքը:

Անկախ

Tags: ,