Հարավային Կորեայի նախագահը «Սևոլ» նավի կապիտանի արարքները սպանության է հավասարեցրել

o_933407Ուղևորատար «Սևոլ» նավի զոհերի թիվն ավելացել է մինչև  64 մարդ: 240-նն առաջվա պես անհետ կորած են համարվում: Երկրի իշխանությունները հրապարակել են խորտակված նավի շտուրմանի ու ափային պաշտպանության բանակցությունների ձայնագրությունները: Հասկանալի է դառնում, որ անձնակազմը երկար ժամանակ չի վճռել տարհանում հայտարարել: Քննիչները կարծում են, որ հենց այդ չհամաձայնեցված գործողությունների հետևանքով էլ  այդքան շատ մարդ է զոհվել:

Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հեն սուր քննադատության է ենթարկել խորտակված նավի  նավապետի գործողությունները: Նա անձնակազմի արարքը հավասարեցրել է սպանությանը. «Նավապետի ու անձնակազմից մի քանիսի վարքը անբացատրելի է սթափ մտքի համար ու նման է սպանության»:

Նախագահը խոստացել է բացահայտել բոլոր խախտումները ու «քրեական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին:

Դատախազության ու ոստիկանության  ուժերով համատեղ ստեղծված քննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում, պարզվել է, որ աղետի պահին նավը կառավարում էր ոչ թե կապիտանը, այլ նրա երրորդ օգնականը:

Իսկ ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա հավանական է, որ նավի ուղղության կտրուկ փոփոխություն է կատարվել, ինչն էլ հանգեցրել է  խորտակման:

Tags: