Ավստրալիան 20 մլն դոլար է հատկացրել սիրիացի երեխաներին

avstraliaԱվստրալիայի իշխանությունները 20 մլն դոլար են հատկացրել սիրիական պատերազմից տուժած երեխաների համար: Այս մասին է հայտարարել Ավստրալիայի ԱԳՆ Ջուլիա Բիշոփը: Վերջինիս խոսքերով՝ այժմ սիրիացի փախստականների թիվը կազմում է 2,7 մլն, որոնց կեսը երեխաներ են: Նրանց 70 տոկոսը չի կարողանում դպրոց հաճախել: Ավստրալիայի տրամադրած օգնությունը ՄԱԿ-ի «Սերունդը չկորցնելու հույսով» ծրագրի շրջանակներում կհատկացվի Լիբանանում և Հորդանանում ապաստանած սիրիացի երեխաների կրթության ծախսերի համար: «Պատերազմից ամենից շատ տուժում են երեխաները, սիրիացի երեխաների նոր սերունդը մեծանում է բռնության և վախի միջավայրում, զրկված կրթություն ստանալու հնարավորությունից»,-նշել է նախարարը: Նշենք, որ սիրիական պատերազմի սկզբից ի վեր Ավստրալիան Սիրիային 130 մլն դոլարի հումանիտար օգնություն է տրամադրել:

Անկախ

Tags: ,