Իրանի որոշ կին բանտարկյալների համաներում է շնորհվել

Համաներում է շնորհվել  Իրանի կին բանտարկյալներից որոշներինՄուհամեդ մարգարեի աղջիկ Ֆաթիմայի ծննդյան օրվա առթիվ համաներում է շնորհվել Իրանի որոշ կին բանտարկյալների: Այս հրամանագիրը ստորագրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեն: Ապրիլի 20-ին Իրանում նշվում կանանց օրը:

Ինչպես հայտնում է bbc.uk/ir  կայքը, ազատություն կստանան այն կանայք, որոնք դատապարտված են եղել   6 ամսյա ազատազրկման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող կանայք, ովքեր դատապարտված են եղել ցմահ ու արդեն անցկացրել են 10 տարի բանտում: Կրճատվել են 6-ից 5 ամսով ազատազրկված կանանց ժամկետները:

Երկրի նախագահ Հասան Ռոուհանին Իրանում նշվող կանանց օրվան նվիրված իր ուղերձի ժամանակ կոչ է արել հավասար իրավունքներ տալ տղամարդկանց և կանանց։

Նրա խոսքով՝ հետադիմական տեսակետը հասարակության մեջ կնոջ տեղի մասին իսլամի մաս չէ։ Սակայն նրա խոսքերը հակառակ են Իրանի հոգևոր ղեկավար Ալի Խամենեի կարծիքին, որն ասել է, թե սեռերի իրավահավասարությունը արևմտյան հայեցակետ է, որին տեղ չկա Իրանում, իսկ կանանց հարկավոր է զբաղվել միայն ընտանեկան հոգսերով։

 Անկախ

Tags: ,