«Guardian Liberty Voice» ռեսուրսը գրում է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու ու բարեկազմ դառնալու համար պարտադիր չէ խիստ սննդակարգի հետևել ու պարբերաբար սպորտդահլիճ հաճախել, սակայն շատ անհրաժեշտ է մտքերը կարգի բերել:
Նյու Յորքի Կոլումբիական բիզնես դպրոցի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ, եթե մարդը մտածում է, թե որքան կալորիական ու կազմվածքի համար վնասակար է տվյալ սնունդը, նրա նյութափոխանակությունն էականորեն արագանում է: Եթե սննդի օգտագործումն ուղեկցվում է դրա ցածրկալորիականության մասին մտքերով, ապա նյութափոխանակությունը դանդաղում է:
Փորձի ընթացքում մասնակիցների մի խմբին առաջարկվել է 380 կկալորիա պարունակող կաթնային կոկտեյլ, ընդ որում,առաջին խմբին հայտնել են, թե այն 620 կկալորիա է պարունակում, իսկ երկրորդ խմբին ներկայացրել են որպես 140 կկալ պարունակող մթերք: Նյութափոխանակության բարձր մակարդակ է դիտվել առաջին խմբի մասնակիցների մոտ: isra.com
Կարելի է նիհարել մտքի ուժով
Tags: նիհարել մտքի ուժով
