Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի պաշարների մեծ մասը

Syrian-army-marchingՔիմիական զենքի արգելման կազմակերպությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Սիրիան ոչնչացրել է իր քիմիական զենքի հումքի մեծ մասը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեղեկություններով՝ Սիրիան երկրի քիմիական զենքի տեղափոխումը կավարտի առաջիկա մի քանի օրերին: Եթե դա տեղի ունենա Սիրիան զենքի ոչնչացումը կկարողանա ավարտել մինչև Քիմիական զենքի արգելման կազմակերպության նշանակած վերջնաժամկետը՝ ապրիլի վերջը:

Մարտին Սրիիան ընդունել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ երկրի քիմիական զենքի ոչնչացման վերջնաժամկետի փոփոխված տարբերակը: Վերջնաժամկետը վերանայվել էր, երբ երկիրը չէր հասցրել իր քիմիական զենքի ողջ պաշարները երկրից դուրս հանել մինչև փետրվարի 5-ը:

Անցած աշնանը Ասադը համաձայնվել էր ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարները՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումից խուսափելու համար:

Անկախ

Tags: ,