Իրանի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբի 12անդամների

Iran OPGԻրանի Նիշապուր քաղաքում գործող երկու հանցավոր խմբերի միջև եղած հակամարտությունը ընդհատվել է ոստիկանների կողմից:  Հանցավոր խմբերի անդամները խախտել էին հասարակական կարգը, իրարանցում բարձրացրել փողոցում, կրակոցներ արձակել: Արդյունքում, 12 մարդ ձերբակալվել է:

Բախման ընթացքում ջարդվել են մի քանի տների պատուհաններ, այրվել մեքենաներ, միջադեպի մի քանի մասնակիցներ և պատահաբար անցորդներ վիրավորվել են: Ներկայումս, ոստիկանությունը զբաղվում է այս միջադեպի քննությամբ :

Կասկածներ կան, որ հանցավոր խմբի անդամները զբաղվում են թմրանյութերի վաճառքով:

Հարկ է նշել, որ Իրանի իրավապահ մարմինները վերջին օրերին լուրջ հաջողություններ են արձանագրել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 3 օր առաջ  նրանք առգրավել էին 404 կգ թմրանյութ Սպահան նահանգում:

Անկախ

Tags: ,