16-ամյա տղան կենդանի է մնացել ինքնաթիռի անիվի վրա հինգ ժամ Կալիֆոռնիայից Հավայան կղզիներ թռչելուց հետո

16-year-old boyԿիրակի օրը 16-ամյա տղան ինքնաթիռի անիվի վրա Կալիֆոռնիայից գնացել էր Հավայան կղզիներ ՝ կենդանի մնալով 11,5 կմ բարձրության վրա -62 C ջերմաստիճանի պայմաններում:

ՀԴԲ-ի խոսնակ Թոմ Սայմոնը Հոնոլուլույում Associated Press-ին հայտնել էր, որ կիրակի օրը ՀԴԲ-ն հարցաքննել է Մաուի օդանավակայանի թռիչքուղում առանց անձը հաստատող փաստաթղթի գտնված տղային:

Տղայի մոտ հայտնաբերված միակ իրը սանր է եղել:

Սայմոնը նշել էր, որ Կալիֆոռնիայի Սանտա Կլարա քաղաքում բնակվող տղան Հավայան ավիաուղիների ինքնաթիռի վրա բարձրանալու համար ցատկել էր ցանկապատի վրայով:

aircraftԵրեխան տնից փախել էր ծնողների հետ վիճաբանելուց հետո: Սայմոնի տեղեկություններով՝ ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո տղան ցատկել էր անիվի վրայից և սկսել շրջել օդանավակայանի տարածքում:

Հավայան ավիաուղիների խոսնակը հայտնել էր, որ օդանավակայանի անձնակազմը տղային նկատելուց հետո անմիջապես հայտնել էր անվտանգության աշխատակիցներին:

Բուժզննումից հետո տղայի մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել:

Անկախ

 

Tags: ,