Զատիկին հաջորդող երկուշաբթին` տոն

oracuycԶատկի երկուշաբթի -Այս օրը տոնվում է որպես Հիսուս Քրիստոսի հարությանը հաջորդող առաջին օր:

Հարություն առած Հիսուս Քրիստոսը երևում է իր երկու աշակերտներին և նրաց հետ կիսում ընթրիքն ու դեպի Էմմաուս տանող ճանապարհը: Ըստ Աստվածաշնչի` 40 օրվա ընթացքում Քրիստոսն իր աշակերտներին է պատմել Երկնային Արքայության մասին, որից հետո միայն համբարձվում է երկինք: Այն պաշտոնապես տոն և ազատ օր է հայտարարվել բազմաթիվ երկրներում` Ավստրալիա, Ավստրիա, Ալբանիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Պորտուգալիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Խորվաթիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ուկրաինա և այլն:

Իսկ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկին կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին  նշում է որպես մեռյալների հիշատակման օր:

Օրվա այլ տոներ

Ապրիլի 21-ին Եգիպտոսում նշվում է նաև Ժան էն-Նեսսիմը ` որպես գարնան զարթոնքի և գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի տոն:

Տոնի պատմությունը սկսվել է դեռ Հին Եգիպտոսում մ.թ.ա.շուրջ  2700 տարի առաջ: Ըստ Պլուտարքոսի` մ.թ.ա. 1-ին դարում եգիպտացիները այս տոնի կապակցությամբ իրենց աստվածներին են նվիրաբերել աղած ձուկ, աղցան, սոխ:

Քրիստոնեության տարածման հետ այն սկսեցին աստիճանաբար տոնել Զատկի հետ: Իսկ երբ Եգիպտոսոսում սկսեց տարածվեց նաև իսլամը, այս տոնը տեղափոխվեց Զատկին հաջորդող երկուշաբթի: Ուստի, այն տոնվում է հենց այսօր:

Այսօր տոնվում է նաև Հռոմի հիմնադրման օրը

Մ.թ.ա. 753 թ-ի ապրիլի 21-ին հիմնադրվել է Հռոմ քաղաքը: Այս օրը Իտալիայի մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում` կոստյումներով շքերթենր, երթեր: Նաև տեղի է ունենում քաղաքի սիմվոլիկ բացումը: 2004թ-ից տոնի շրջանակներում այստեղ անցկացվում է “Հռոմի Աստվածուհի” մրցույթը. մասնակցում են Իտալիայում կամ ժամանակին Հռոմեական կայսրության մաս կազմած երկրների 18-30 տարեկան աղջիկները: Նրանց խնդիրն է արտացոլել հռոմեական կնոջ գեղեցկությունն ու հոգևոր հատկանիշները:

Հավելենք նաև, որ այսօր է նշվում նաև հաշվապահների օրը, որը, սակայն, պաշտոնապես հայտարարված չէ որպես տոն և տարբեր երկրներում այն նշում են տարբեր օրերի:

Անկախ

Tags: