8 անհայտ փաստ Չառլի Չապլինի մասին

upload-5-pic4-452x302-83213

Ապրիլի 16-ին լրացավ մեծ կատակերգակ դերասան Չառլի Չապլինի 125-ամյակը: Դրա կապակցությամբ, «Газета.Ru»-ն ներկայացրել է  կինոյի մեծանուն դերասանի կյանքի ամենահետաքրիր փաստերը:

1 Մակկարտիզմի ժամանակներում Չապլինին մեղադրեցին, որ իբր նա  կոմունիստ է ու ոչ ոքի դրա մասին չի պատմում: Ակտիվիստները Փառքի ուղուց պոկեցին հանեցին նրա ոտնահետքերով ու ձեռնահետքերով սալիկը, որը կորավ. այդպես էլ այն իր տեղը վերադարձնել չհաջողվեց:

2.Արդեն աշխարհահռչակ դերասանը մասնակցեց «Չառլի Չապլինի լավագույն կրկնակը» մրցույթին ու զբաղեցրեց 3-րդ տեղը:

3.Չապիլինի մարմինն առևանգվել է գերեզմանից: Առևանգիչները նրա հարազատներից  գումար պահանջեցին ու  սպառնացին ոչնչացնել այն, եթե իրենց սպասելիքները չարդարանան: 11 շաբաթ անց, ոստիկանությունը նրանց բռնեց, դերասանին վերադարձրին գերեզման, ու նմանօրինակ գողությունից խուսափելու նպատակով, ոչ թե հող լցրին վրա, այլ ցեմենտապատեցին:

4.Չապլինն առաջին դերասանն է, որի լուսանկարը տեղադրվել է ամսագրի շապիկին. 1925-ին  «Թայմ»-ը հունիսի 6-ի համարի շապիկին զետեղեց նրա լուսանկարը:

5. Չապլինին ոչ մի անգամ չհաջողվեց դերասանական կատեգորիայում Օսկարի արժանանալ: Այդուհանդերձ, նա պատմության մեջ այն միակ դերասանն է, որին միանգամից 2 «Օսկար» են հանձնել կինեմատոգրաֆի զարգացման գործում ներդրման (սովորաբար, այդ պարգևը տալիս են նրանց, ովքեր ավարտում են իրենց կարիերան), իսկ հետո, մեկն էլ ստացել է «Ֆիլմի լավագույն  երաժշտություն» անվանակարգում:

6.Չապլինը հայտնի սրտակեր էր ու մի քանի կանայք նրան դատի  են տվել իրենց ոչ օրինական երեխաների համար գումար ստանալու նպատակով: 1940-ին դատարան է դիմել Ջոան Բարին ու, չնայած Չապլինի հայրության ապացույցի բացակայությանը, դատավորը, որ հոգնել էր տարեկան  դեչասանի հետ կապված մի քանի նմանատիպ դեպքերի լսումներից` Չապլինին հարկադրեց Բարիին ամենամսյա ալիմենտ վճարել 75 դոլարի չափով (այն ժամանակների համար դա հսկայական գումար էր): Ու Չապլինը վճարեց:

7,Թափառականի դերը Չապլինն այնքան հաջողված էր համարում, որ այդ կերպարն օգտագործեց 26 տարվա ընթացքում` 70 ֆիլմում: Բոլոր մեղադրանքներին, թե դա այնքան էլ ինքնատիպ չէ, Չապլինը հակադարձում էր` այդ  ձեր պահանջներն ինքնատիպ չեն:

8.Իր ինքնակենսագրության մեջ, որն այդպես էլ կոչվում է « Իմ ինքնակենսագրությունը», Չապլինը 12 ճշմարտություն է թվարկում, որոնց իմացությունը, նրա համոզմամբ, մարդուն երջանիկ է դարձնում:

ԵԹԵ ԱՅՍՕՐ ՉԵՔ ԾԻԾԱՂԵԼ, ՈՒՐԵՄՆ ՀԱՄԱՉԵՔ, ՈՐ ՕՐԸ ԿՈՐԱԾ Է:

Կյանքում ոչինչ մշտական չէ, հատկապես, անհաջողությունները:

Մենք չափազանց շատ ենք մտածում ու չափազանց քիչ զգում:

ԱՆԿԵՂԾ ԾԻԾԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՎՈՐԵՔ ԽԱՂԱԼ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԵՏ, ԻՆՉԸ ՁԵԶ ՑԱՎ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ:

Շքեղության մի սովորեք. Դա տխուր է:

Տապալումները վատ չեն: Պետք է շատ համարձակ մարդ լինել, որ կարողանաս տապալվել:

Գեղեցկությունն այն է, ինչը հարկավոր չէ բացատրել: Այն առանց այդ էլ տեսանելի է:

Երբեմն պետք է սխալ բան անել ճիշտ ժամանակ ու հակառակը:

Մի տրվեք հուսահատությանը: Դա թմրանյութ է, որը մարդու հետ շատ սարափելի բան է անում. այն մարդուն անտարբեր է դարձնում:

Միայն խելառը կարող է այս խելացնոր աշխարհում ապրել: Մի ամաչեք ինքներդ ձեզանից:

Անկախ

Tags: