Այսօր Ամստերդամում կկայնա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Կմրցեն Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» և Լիսաբոնի «Բենֆիկան»:
Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են գնահատում անգլիական ակումբի հաղթելու հնարավորությունները:
«Չելսիի» հաղթանակը գնահատվում է 2,32 գործակցով, իսկ «Բենֆիկայի» հաղթանակը՝ 3,10 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,25 գործակիցը:
Tags: սպորտ-ֆուտբոլ
