Վանում պատմաբանները քննարկելու են 1915 թվականի դեպքերը

vanԹուրքական պատմագիտական ընկերությունը ապրիլի 24-25-ին Վան քաղաքում կոնֆերանս կանցկացնի «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով, որի ընթացքում հրավիրված գիտնականները կքննարկեն 1915 թվականի դեպքերը, ինչպես նաև կներկայացվեն անգլիական, գերմանական և ամերիկյան արխիվներից բերված փաստաթղթեր: Այս մասին «Անադոլու» գործակալության հայտնել է պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հյուլագյուն: Վերջինս նշել է, որ 2015 թվականին ընդառաջ իրենք պատրաստ են թեմայի շուրջ տարբեր միջոցառումներ և քննարկումներ անցկացնել հայ, թուրք և օտարազգի պատմաբանների մասնակցությամբ, սակայն հայկական կողմը հիմնականում մերժում է նման առաջարկները: Հյուլագյուն, կրկնելով թուրքական պաշտոնական թեզերը, ասել է. «Պատմության մեջ Հայոց ցեղասպանություն չի եղել: Ավելի ճիշտ, ոչ 1915 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո դա հնարավոր չէր, քանի որ անհնար է, որ մեր մշակույթը նման բանի տեղ տա»:

 Անկախ

Tags: , ,