Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը գերազանցել է 100-ը, 220 մարդ առաջվա պես համարվում է անհետ կորած: Ողբերգությունից արդեն 6 օր է անցել ու ողջ մնացածների գտնելու շանսերը նվազում են: Նավում 500 ուղևոր կար, հիմնականում` դպրոցականներ:
Հետաքննությունը ենթադրում է, որ նավաբեկության պատճառը նավապետի սխալն է, որը չափազանց կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ նավը շրջվել է: Մի վարկածի համաձայն էլ նավաղեկի մոտ ոչ թե նավապետն է եղել, այլ նրա ոչ փորձառու երրորդ օգնականը:
Tags: «Սևոլ», խորտակված նավ
