Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Մոսկվա

 Մոհամմադ Ջավադ ԶարիֆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն երեկ երեկոյան ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա մասնակցելու մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների 3-րդ կոնֆերանսին:

Զարիֆին դիմավորելու համար «Վնուկովա» օդանավակայան էին եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, Ռուսաստանում Իրանի դեսպանը, Մոսկվայում գործող իրանական կազմակեպությունների ղեկավարներ:

Իրանի արտգործնախարարի այցը կտևի 2 օր: Այսօր նա հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են մի շարք հարցեր երկկողմանի կապերի ամրապնդման, Կասպից ծովում տիրող ռեժիմի, միջազգային և տարածաշրջանային հարցերի, Ուկրաինայում տիրող իրավիճակի, Սիրիայում առկա ճգնաժամի վերաբերյալ:

Այսօր Ջավադ Զարիֆը հանդիպելու է նաև Ռուսաստանում բնակվող իրանցիների հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Իրանի դեսպանատանը:

Մոսկվայում անցկացվող մերձկասպյան պետությունների 3-րդ կոնֆերանսին մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարները:

Ըստ նախանական պայմանավորվածության, 4-րդ կոնֆերանսը տեղի է ունենալու 2014-ի սեպտեմբերին՝ Աստրախանում:

Սա Զարիֆի 2-րդ պաշտոնական այցն է Ռուսաստան: Առաջին անգամ նա այցելել էր 2014-ի մարտին:

Կոնֆերանսի ընթացքում վերլուծվելու է 2010-ին Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսից հետո կատարված աշխատանքը:

ԽՍՀՄ-ի փլուզումից  հետո այս 5 պետությունները չեն կարողացել ընդհանուր համաձայնության գալ Կասպից ծովի իրավական վիճակի վերաբերյալ: 1921-ից մինչև 1940-ական թթ. ընթացքում կնքած պայմանագրերը Ռուսաստանի (ԽՍՀՄ) և Իրանի միջև արդեն հնացել էին: Թուրքմենստանը, Ադրբեջանը և Ղազախստանը դրանք չեն ճանաչում:

Անկախ

Tags: , ,