Ահա թե ինչպես են իրենց դրսևորել վերջին օրերին կայացած հանդիպումներում արտասահմանյան թիմերում հանդես եկող մեր ֆուտբոլիստները:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Դինամո»-«Կրասնոդար»` 1:2, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայսար»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Բանգա»-«Ժալգիրիս»՝ 1:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Սիգմա»–«Պրիբրամ»՝ 0։0, չի մասնակցել հանդիպմանը:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Տոբոլ»-«Կայրաթ»՝2:2, չի մասնակցել հանդիպմանը:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Զենիթ»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Շախտյոր»-«Մետալուրգ»՝2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման դուրս եկել 59-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ – «Մայնց»` 4:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 80-րդ րոպեին, կատարել է գոլային փոխանցում:
Արազ Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Ռուբին»-«Սպարտակ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին:
Մարկոս Պիզելի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայսար»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:
Յուրա Մովսիսյան, «Ռուբին»-«Սպարտակ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 88-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Ռոստով» հանդիպումը կկայանա այսօր:
