Իրանը սկսել է արտադրել ածխածնային մանրաթելեր

ածխածնային մանրաթելերԻրանը առաջին անգամ սկսել է ածխածնային մանրաթելերի փորրձնական արտադրությունը՝ առաջատար նյութերի արտադրության նախագծի շրջանակում:  Այս նախագիծը ֆինանսավորվում է Իրանի արտադրության զարգացման և արդիականացման կազմակերպությունը: Նախատեսվում է տարեկան արտադրել մինչև 150 տոննա ածխածնային մանրաթել:

Իրանի կենսատեխնոլոգիաների կազմակերպության տնօրեն Մոհամմադ Ռեզա Փիրուզմանեշը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, որ 2011-ի երկրորդ կեսից սկսվել էր գործարանի կառուցման աշխատանքները, իսկ հիմա  արդեն սկսվել է փորձնական արտադրությունը: Այս նախագիծն իրականացնելու համար ներդրվել է 28,1 մլն դոլար:

Ածխածնային մանրաթելերն լայնորեն օգտագործվում են մեքենաշինության, սպորտային սարքավորումների պատրաստման, սեյսմակայուն շենքերի, թունելների, կամուրջների կառուցման  ընթացքում:

Փիրուզմանեշը տեղեկացրել էր նաև, որ Գիլանում կառուցված այս գործարանի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Այդ արարողությանը ներկա կլինեն Իրանի մի շարք պաշտոնյաներ, գործարարներ:

Մինչ այժմ ածխածնային մանրաթելեր Իրան ներկրվել են արտերկրից:

Անկախ

Tags: ,