Իսպանացի մոտոցիկլավարը պաշտոնական բողոք է ներկայացրել Միխայիլ Շումախերի դեմ` կոմայի մեջ հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ ճանապարհային վթարի համար մեղավոր լինելու պատճառով:
Շումախերին մեղադրում են Սևիլիայի Բորմուխոս քաղաքում մոտոցիկլավարին ճանապարհ չտալու հետևանքով մոտոցիկլից ցած գցելու համար:
Իսպանացին փոխհատուցում է պահանջում անցած տարի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի ժամանակ իր դաստակը կոտրելու, ինչպես նաև ջարդված ժամացույցի, զգեստների և մոտոցիկլի համար:
Դատավարությունը տեղի կունենա միայն ապահովագրողների բանակցություններից հետո և եթե 45-ամյա գերմանացու ներկայությունը պարտադիր չլինի:
Ոստիկանությունից հայտնել են, որ վթարի ընթացքում Ֆորմուլա մեկի չեմպիոնը չէր հարգել մոտոցիկլավարի ճանապարհային երթևեկության իրավունքները:
Շումախերի մենեջերը հայտնել է, որ Միխայիլի առողջական վիճակում առաջընթաց է գրանցվել:
Tags: Իսպանացի մոտոցիկլավար, Միխայիլ Շումախեր