Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևին 5 տարով արգելվել է մուտքը Ռուսաստան ու Ղրիմ, ասվում է «ՌԴ մուտքի թույլտվության մասին ծանուցման» մեջ:
Ինքը` Ջեմիլևը հայտարարել է, որ ոչ մի «որոշում» իրեն չի կարող արգելել Ղրիմ գնալ.ապրիլի 22-ին նա մեջլիսի տեղակալ Ասլամ Կիրիմլիի հետ Ղրիմից մեկնեց Կիև:
Ապրիլի 19-ին Ղրիմի թաթարների առաջնորդին արդեն մերժել էին Ղրիմ մտնել, սակայն 1,5 ժամից հետո նա այնուամենայնիվ կարողացավ , մուտք գործել:
Tags: մեջլիսի նախագահ