Ադրբեջանաիրանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել: Պատահարը տեղի է ունեցել ապրիլի 21-ի գիշերը, Իրանի Արդեբիլ նահանգի Բիլյասուվար քաղաքի մոտ գտնվող Հորուզլու գյուղում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով “Oyannews”-ին:
Տեղի բնակիչները տեղեկացրել են, որ անհայտ անձիք հարձակում են գործել ադրբեջանաիրանական սահմանին տեղակայված սահմանային կետի վրա, տեղի է ունեցել զինված բախում: Ըստ նրանց ենթադրությունների՝ հարձակման ընթացքում մահացել է 4 մարդ՝ մեկ ոստիկան, մեկ զինվոր և երկու քաղաքացիական անձինք: Նշվում է, որ սպանվածները տեղի ադրբեջանցիներ են եղել:
Ըստ կայքի՝ ներկայումս Իրանի ոստիկանությունը և անվտանգության ուժերը տեղում հետաքննություն են իրականացնում: Իշխանությունները դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվությամբ հանդես չեն եկել:
Tags: ադրբեջան, իրան