Լուկաշենկոն բելառուսներին խորհուրդ է տվել <<գիշերը կարտոֆիլը մսի հետ չխժռել>>

13842798072841

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երկրի բնակիչներին կոչ է արել կարտոֆիլը մսի հետ չհամադրել ու  իրենց չթունավորել արտասահմանում արտադրված մթերքով:

«Ես ինքս էլ շատ բան եմ փորձել: Սակայն, կներեք ինձ, ինչու միսը  ուտենք կարտոֆիլի հետ»,-ասել է նա ժողովրդին  ու խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում:

«Ինչու ես դու գիշերը կարտոֆիլը խժռում մսի հետ: Ինչպես ես քնելու: Ոչ թե մսի, այլ սելյոդկայի հետ կեր»:

Նա ցավով նշել է, որ երկրում առողջ կենսակերպը չի գնահատվում. «Ուտում ենք ոնց ասես ու ինչ ասես: Ինքներս մեզ թունավորում ենք»,ասել է նա:

Նա խորհուրդ է տվել ուտել միայն սեփական մթերքը, «ոչ մի դեպքում` արտասահմանյանը»: Նրա կարծիքով, արտասահմանյան արտադրության մթերքը «մեր օրգանիզմի համար չէ»:

Անկախ

Tags: