Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Աբդուլլահ Գյուլի և Գեորգի Մարգվելաշվիլիի մասնակցությամբ գագաթնաժողով: Այս մասին ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալքալիանին, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
“Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն վերոնշյալ երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկու երկրները մեզ համար կարևոր են: Մենք ունենք հետաքրքիր Էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ թեմաները կլինեն հանդիպման հիմնական հարցերը”,- նշել է Զալքալիանին:
Հանդիպումները տեղի կունենան եռակողմ ձևաչափով: Այս ձևաչափով արդեն տեղի է ունեցել արտգործնախարարների երկու և երեք երկրների ղեկավարների մեկ հանդիպում:
Tags: ադրբեջան, թուրքիա, Վրաստան