Բացահայտվել է Աթաթուրքի ծագումը, նրա մայրը թուրքմեն է եղել

ataturkԱպրիլի 23-ը Թուրքիայում ազգային ինքնիշխանության  և երեխաների տոնն է: Այս կապակցությամբ հրատարակված «Աթաթուրքն էլ մի երեխա էր» վերնագրով գրքի առաջին գլխում մանրամասն ներկայացվում է Մուստաֆա Քեմալի ծագումը: «Ղազի Մուտաֆա Քեմալ Աթաթուրքը ծնվել է 1881 թվականին Սալոնիկի Քոջաքասըմ թաղամասի Իսլահհան փողոցում գտնվող եռահարկ վարդագույն տանը: Նրա հայրը պարոն Ալի Ռիզան էր, մայրը՝ տիկին Զուբեյդան: Նրա հայրական պապը՝ Քըզըլ Հաֆըզ Ահմեդը, սերում էր 14-15-րդ դարում Քարամանից եկած և Մակեդոնիայում հաստատված Քըզըլ Օղուզ քոչվորներից: Մայրը Սալոնիկի մերձակայում գտնվող Լանգազա ավանում բնակվող թուրքական ծագում ունեցող ընտանիքի աղջիկ էր: Մոր ընտանիքը ևս Քարամանից եկած և Ռումելիում հաստատված թուրքմեններից էր, որոնց կոչում էին Քոնյալար»,-պատմվում է գրքում:

Tags: ,