Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, “Բաքու” ամսագրի գլխավոր խմբագիր Լեյլա Ալիևայի ձեռքի աշխատանքը “paddle8” կայքում օնլայն վաճառքի է հանվել:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, “Faberge” ոսկերչական տան բարեգործական միջոցառումը կրում է “Զատկի ձվերի որս” խորագիրը: Միչև ապրիլի 25-ը ներկայացվելու են տարբեր երկրների դիզայներների և նկարիչների աշխատանքները`ներկված Զատկի ձվերը: Այնուհետև դրանք օնլայն աճուրդի կհանվեն “paddle8” կայքում:
Այդ ներկված ձվերի շարքում “իր պատվավոր” տեղն է զբաղեցնում նաև Լեյլա Ալիևի ձեռքի աշխատանքը հանդիսացող Զատկի ձուն, որն աճուրդի է հանված 2.000 դոլարով: Այն կրում է “Չկոտրվող երջանկություն” խորագիրը:
Tags: “Զատկի ձվերի որս”