Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Սկոպյեում այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Մեր երկրի հավաքականի հետ է Հայաստանի ազգային ընտրանիի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, և նա չկարողացավ օգնել մեր ֆուտբոլիստներին, որպեսզի չպարտվեն:
Այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Հանդիպման միակ գոլը խփել են Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Աչքի է ընկել Իրակլի Բուգրիձեն: Հանդիպումն ավարտվել է՝ Վրաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով:
