ՄԱԿ-ի տեղեկություններով Հարավային Սուդանի ապստամբները անցած շաբաթ գրավել են ստրատեգիական նավթային քաղաքներից մեկը և սպանել հարյուրավոր մարդկանց:
Մզկիթներից մեկում ավելի քան 200 քաղաքացիական անձիք են սպանվել, իսկ 400-ը վիրավորվել:
Ապստամբների ներխուժման ժամանակ Բենթիու քաղաքի բնակիչները պատսպարվել են եկեղեցիներում, մզկիթներում և հիվանդանոցներում:
Նախքան հարձակվելը՝ ապստամբների ղեկավարները ռադիոյով զգուշացրել են որոշ էթնիկ խմբերի հեռանալ քաղաքից:
Դեպքերը տեղի են ունեցել ապրիլի 15 –ին և 16-ին:
Tags: ապստամբներ, Հարավային Սուդան