Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը:
Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:
Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին կրկին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկների մեջ առաջինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիների մեջ՝ Անդրանիկ Պետրոսյանը:
Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 մ և 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձևերով, որոնցում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց Լև Սարգսյանը:
10 մ աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գևորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը:
Tags: ջրացատկ, սպորտ