ԱՄՆ նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հայտարարել է, որ ՌԴ հասարակ քաղաքացիները ոչ մի դեպքում չպետք է տուժեն իրենց քաղաքական առաջնորդների գործողություններից:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը «AFP»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս քաղաքական գործիչների նկատմամբ պաժամիջոցների կիրառումը միակ ճիշտ տարբերակն է : Բացի այդ, Քարտերը խոստովանել է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան չկարողացան ոչինչ անել Ղրիմն Ուկրաինայի կազմում պահելու համար, քանի որ Ռուսաստանն այն միշտ էլ իր տարածքն է համարել: Քարտերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը զորք չի մտցնի Արևելյան Ուկրաինա:
Իսկ Ուկրաինա այցելած փոխնախագահ Բայդենը հերթական անգամ Ռուսաստանին սպառնացել է միջազգային մեկուսացման մեծացմամբ ու տնտեսական մեծ կորուստներով:
Tags: Ջիմմի Քարտերը
