ԱՄՆ-ը լիահույս է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
“Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով: Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք գործուն ենք շարունակվող բանակցային գործընթացի մեջ: Ըստ իս՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված պարբերական հանդիպումները շատ կարևոր են”,- ասել է Մորնինգսթարը:
Tags: Ռիչարդ Մորնինգսթար
