Այսօր կկայանան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները:
Նախավերջին տուրն ավելի շուտ է անցկացվում, քանի որ Հայաստանի ազգային ընտրանիի համար, ընկերական հանդիպումներից առաջ, նախատեսվել է կազմակերպել ուսումնամարզական հավաք:
Տուրի երեք խաղ կանցկացվի Երևանում: Ժամը 16-ին «Միկան» սեփական մարզադաշտում կհյուրընկալի «Ուլիսին», ժամը 18 -ին «Հրազդան մարզադաշտում պայքարը կսկսեն «Ալաշկերտը» և առաջատարը` «Արարատը», համաժամանակ «Փյունիկը» Ավանում ուժերը կչափի «Շիրակի» հետ:
Իսկ Կապանում «Գանձասարը» հարաբերությունները կորոշի վերելքով հանդես եկող «Բանանցի» հետ: Խաղը կսկսվի ժամը 16-ին:
Tags: սպորտ, ֆուտբոլ