Hitachi-ն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող երկնաքերում տեղադրել աշխարհի ամենաարագաընթաց վերելակները:
Երկնաքերի կառուցումը կավարտվի 2016 թ-ին, որի ներսում տեղադրված վերելակները 95 հարկը կբարձնան ընդամենը 43 վայրկյանում:
Երկնաքերում կտրամադրվեն օֆիսային, հյուրանոցային և բնակության տարածքներ:
Կառույցը գետնի վրա 111 հարկ կունենա, ինչպես նաև հինգ ստորգետնյա հարկեր:
Կառույցը 95 վերելակ կունենա, որոնցից միայն երկուսը կլինեն աշխարհի ամենաարագընթաց վերելակները:
Hitachi-ն հայտնել է, որ վերելակները հագեցած կլինեն անվտանգություն և հարմարավետություն ապահովող համակարգերով, իսկ ուղևորները նույնիսկ նման արագության դեպքում իրենց հարմարավետ կզգան:
Tags: Չինական երկնաքեր, վերելակը