Ալլահշուքյու Փաշազադեն պաշտոնական այցով մեկնելու է Իրան` կին գրականագետին ազատ արձակելու հարցը քննարկելու համար

Ալլահշուքյու Փաշազադեն պաշտոնական այցով մեկնելու է Իրան`կին գրականաÕԿովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մայիսի 18-ին պաշտոնական այցով կայցելի Իրան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Փաշազադեն Թեհրան է մեկնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով: Կովկասի մուսուլմանների առաջնորդն այցի շրջանակում հանդիպում է ունենալու Ահմադինեժադի, Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ պաշտոնական անձանց հետ: Քննարկելու է նաև շաբաթներ առաջ ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետ, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Խալիդա Խալիդին և նրա վարորդին ազատ արձակելու հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդը, նրա վարորդը, ևս 4 իրանաբնակ ադրբեջանցի ակտիվիստներ: Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր ներկայացրել Իրանին` այդ ձերբակալությունների կապակցությամբ: Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և  նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել, ինչին պաշտոնական կառույցները դեռևս չեն պատասխանել:

Ձերբակալությունից օրեր անց Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ գրականագետը ձերբակալվել է “ապօրինի գործունեություն ծավալելու մեջ”: “Ձերբակալվածներն Իրան էին եկել որպես զբոսաշրջիկներ, սակայն նրանք այստեղ զբաղվել են անօրինական և հակաիրանական գործունեությամբ”,- նշել էր ԱԳՆ ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը:

 

Tags: ,