Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մասնակից թիմերն անցկացրին 27-րդ տուրի խաղերը։
Առաջատարը` «Արարատը», չհաղթեց «Ալաշկերտին»` 0:0: Մինչդեռ հաջողության դեպքում արարարատցիներն էլ ավելի կամրապնդեին իրենց դիրքը: Բանն այն է, որ վերելքով հանդես եկող և «Արարատին»հետապնդող «Բանանցը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց վերջին շրջանում անհաջող հանդես եկող «Գանձասարին»: «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթանակը կորզեց «Շիրակի» հետ մրցամարտում՝ 2:1: «Միկան» տանը 4 անպատասխան գնդակ խփեց աղյուսակը եզրափակող «Ուլիսի» դարպասը` 4:0։
«Միկան» հայտնվեց երրորդ հորիզոնականում և միայն 6 միավորով ետ մնում աղյուսակը գլխավորող «Արարատից»:
Տեխնիկական արդյունքներ
«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 0:0
«Փյունիկ» – «Շիրակ»՝ 2:1
Սարգիս Բալոյան, 14, 18 – Գևորգ Հովհաննիսյան, 86
«Գանձասար» – «Բանանց»՝ 2:0
Արթուր Ավագյան, 36, 74
«Միկա» – «Ուլիս»՝ 4։0
Անդրանիկ Ոսկանյան, 18, Ջերեմիա Ջոն, 38, 51, Վարդգես Սաթումյան, 59
ԱՂՅՈւՍԱԿ
Բարձրագույն խումբ
| N | Թիմեր | Խ | Մ |
|---|---|---|---|
| 1. | Արարատ | 23 | 43 |
| 2. | Բանանց | 23 | 38 |
| 3. | Միկա | 23 | 37 |
| 4. | Շիրակ | 23 | 35 |
| 5. | Փյունիկ | 23 | 30 |
| 6. | Գանձասար | 23 | 28 |
| 7. | Ալաշկերտ | 23 | 20 |
| 8. | Ուլիս | 23 | 16 |
