Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին Սկոպյեում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր դաշտի տերերի՝ ՆՀՀ Մակեդոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց Մակեդոնիայի հավաքականի հաղթանակով`3:0 հաշվով:
Հիշեցնենք, առաջին տուրում մերոնք զիջել էին Վրաստանի իրենց հասակակիցներին:
Ուշագրավն այն է, որ մեր ֆուտբոլիստներին առաջնորրդում է Հայասանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Փաստորեն, շվեյցարացի մասնագետը սկսում է զայրացնել: Նրա ֆուտբոլային հեղինակության մասին առասպելն այլևս գոյություն չունի:
Tags: սպորտ, ֆուտբոլ