Ադրբեջանը և Ռուսաստանը կբանակցեն աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության շուրջ: Այդ մասին հայտնել է Պետական միգրացիոն ծառայության փոխնախագահ Փարվիզ Մուսաևը Բաքվում ընթացող միջազգային “Caspian Energy Forum-2014” համաժողովում, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
Նրա խոսքով` աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիրը արդեն պատրաստ է և ուղարկվել է ռուսական կողմին:
Ըստ գործակալության` այս տարի Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ աշխատանքային միգրացիայի համաձայնագիրը:
Tags: ադրբեջան, աշխատանքային միգրացիա, ռուսաստան