Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային օպերացիա է սկսվել: Այն մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Հարավ-արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարեվը, որը ներկա պահին գտնվում է Դոնեցկում ու կապ պահպանում Սլավյանսկի հետ: Նրա ունեցած տվյալներով, արդեն զոհեր կան, սակայն թիվը դժվար է ասել, քանի որ մարտեր երկու վայրում են ընթացել: Ցարեվը վստահ է, որ Կիևի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն քաղաքացիական բնակչության դեմ բանակ գործադրելու համար: «Նրանք ասում են, որ քաղաքը կվերածեն երկրորդ Ստալինգրադի, սակայն այնտեղ շատ են խաղաղ բնակիչները: Ինչպես կարելի է բանակ հանել սեփական քաղաքացիների դեմ: Կիևն ամեն ինչ անում է, որ շատ արյուն թափվի…»:
Ընդհանուր առմամբ, այն ինչ կատարվում է, Ցարեվի խոսքով, հիշեցնում է հարավ-արևելքը խեղճացնելու միջոցով գրավելու փորձ: Այսպես օրինակ, ամբողջ Ուկրաինայում ինսուլինի մատակարարման խնդիրներ են առաջացել Դոնեցկում ու Լուգանսկում, հանվել են շատ դեղորայքներից աահ-ի զեղչերը: Դրա պատճառով էլ դեղերի գները բարձրացել են, որոշ դեպքերում` կրկնակի ու դա շատ զգալի է ներկայիս իշխանություններին ոչ լոյալ տարածաշրջաններում:
Ձևականորեն Ցարեվը մնում է Ուկրաինայի նախագահի թեկնածու, սակայն հիմա նրա համար նախընտրական քարոզարշավն առաջնահերթ խնդիր չէ: Նրա կարծիքով, նախագահական ընտրությունների մասին նման իրավիճակում մտածելն անբարոյական է : Պետք է կենտրոնանալ այն միջոցների վրա, որոնցով հնարավոր է դադարեցնել հակամարտությունը:
Tags: Օլեգ Ցարեվ
