
Երկրաֆիզիկոսները որոշել են, որ Աֆրիկայի մի հատվածը պահպանվել է ԱՄՆ-ի հարավ-արևելքում: Երկար, անսովոր մագնիսականությամբ, խրոհրդավոր գոտին, որը ձգվում է Ալաբամա նահանգից Ջորջիոյով դեպի Հյուսիսային Կարոլինայի ծովափ, թվում է հնագույն լեռնապարների կցվածք լինի: Դրանք գոյացել են շուրջ 250 մլն տարի առաջ, երբ Աֆրիկան ու Հյուսիսային Ամերիկան դեռևս միմյանց էին կպած:
Եթե այս բացահայտումն ապացուցվի, ապա կստացվի, որ Աֆրիկան իր ապարներից բավական շատ մասեր է թողել ամերիկյան հարավ-արևելքում, երբ սիամյան մայրցամաքները բաժանվել են իրարից ու դրանց միջև Ատլանտյան օվկիանոսն է փռվել:
«Այստեղ մագնիսական տվյալների էական տարբերություններ կան,-պատմում է Թենեսիի համալսարանից երկրաբան Ռոբերտ Հեթչերը` այն տեղանքի մասին, որը կոչվում է Բրունսվիկսկյան մագնիսական շեղում, ինչպես նաև այդ տարածաշրջանի մագնիսական այլ առանձնահատկությունների մասին: Դրանք երկար ժամանակ ակտիվ չեն եղել, սակայն տեղաշարժվում են Սեն- Անդրեաս խզվածքի նման»:
Գիտնականները ենթադրում են, որ այդ խզվածքները Աֆրիկայի ու Հյուսիսային Ամերիկայի բախման ու որպես դրա հետևանք, տարբեր ուղղություններով տեղաշարժման մնացուկներն են:
Tags: երկրաֆիզիկա