Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինայի սահմանի մոտակայքում Ռուսաստանի զորավարժություններ սկսելու որոշման վերաբերյալ հայտնել է, որ երկիրը կպատերազմի ցանկացած ներխուժող զորքի դեմ:
Անդրեյ Դեշչիցան հայտնել է, որ զորավարժություններ սկսելու վերաբերյալ Ռուսաստանի հինգշաբթի օրվա որոշումը կլարի տարածաշրջանի իրավիճակը:
Պրահայում Դեշչիցան Associated Press-ին հայտնել է, որ Ռուսաստանը, Ղրիմի թերակղզին անջատելով, դաս է տվել Ուկրաինային՝ ավելացնելով, որ այժմ իրենք կկռվեն ռուսական զորքի դեմ, եթե նրանք ներխուժեն Ուկրաինա:
Դեշչիցան նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է զորավարժություններ կազմակերպել Ուկրաինայի սահմանին շատ ավելի մոտ, քան նախապես ծրագրված էր:
Tags: Անդրեյ Դեշչիցա, Ուկրաինա