Կոկորդիլոսի կաշվից պատրաստված նստատեղով և կատվաձկան մաշկից պատրաստված ջրի շշով ոսկե հեծանիվը վաճառքի է հանվել 1 միլիոն դոլարով:
24 կարատ ոսկուց պատրաստված լեռնային հեծանիվը պատրաստել է Կալիֆոռնիայում գտնվող The House of Solid Gold ընկերությունը:
Հեծանիվը գրեթե ամբողջովին պատված է ոսկով, նստատեղը պատրաստված է ալիգատորի կաշվից, իսկ ոսկուց պատրաստված ջրի շիշը զարդարված է կատվաձկան կաշվով:
Հեծանիվը ստեղծելու համար 750 ժամ է պահանջվել:
Ամեն դեպքում հեծանիվի գնորդը ուրախ կլինի իմանալով, որ իր վճարած գումարը օգտագործվելու է բարեգործության համար:
Tags: ԱՄՆ, Ոսկուց հեծանիվ