Վիկտոր Ցոյի որդին պատիվ է պահանջում

1373-390x290 (1)

«Կինո» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին` Ալեքսանդրը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեին` պատգամավոր Եվգենի Ֆյոդորովին չարախոսության համար քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

«Ալեքսանդր Ցոյը դիմում է ներկայացրել Ռուսաստանի քննչական կոմիտե` Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովին հանցագործություն կատարելու համար քննչական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, որ նախատեսված է ՌԴ ՔԿ-ի 128,1 հոդվածի 2-րդ մասով»,-հայտնել է  դիմումատուի փաստաբան Անատոլի Կուչերեվը:

Նրա խոսքով, դիմումատուն պահանջում է հրապարակային ներողություն խնդրել ու պնդում նրան զրկել Դումայում ելույթ ունենալու իրավունքից: Հակառակ դեպքում, պատգամավորին 1 մլն ռուբլի տուգանք ու 240 ժամ հարկադիր աշխատանք է սպառնում:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեսանյութ էր հայտնվել, որում պատգամավորն իբր պատմում է Ցոյի` ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, ու որ  իբր,երգչի վերջին երգերը գրվել են Հոլիվուդում, պրոֆեսիոնալների կողմից:

Ֆյոդորովն իր հերթին հայտարարել է, որ ոչ մի նման բան չի ասել ու դրա համար ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսնում: Բացի այդ, նա պատրաստվում է  քննչական օրգաններին տեսանյութը տարածած ԶԼՄ-ների  մասին հարցում ուղարկել:

Անկախ

Tags: