Իսպանական լատվամիջոցներում հրապարակումներ կան, ըստ որոնց կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հնարավոր է մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա թիմից: Ընդ որում, մարզիչն ինքն էր հայտնլ, որ իրեն Իսպանիայում այնքան էլ լավ չի զգում և ցանկանում է վերադառնալ Արգենտինա:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր և ակումբի ղեկավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու արգենտինացի մարզչին: Մասնավորապես, նա հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ:
Tags: սպորտ, ֆուտբոլ