Բալիում ուղևորը փորձել է առևանգել ինքնաթիռ

ինդոնեզիաԻնդոնեզիայի Բալի օդանավակայանում ձերբակալվել է մի ուղևոր, որը  փորձում էր առևանգել ավստրալական Virgin Australia ավիաընկերության օդանավը:  Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ինդոնեզիական ոստիկանության ներկայացուցիչները տեղական հեռուստաընկերությանը պատմել են, որ ուղևորը փորձել է  ներխուժել օդաչուի խուց և իր վրա վերցնել ինքնաթիռի վերահսկողությունը: Սակայն օդաչուն բարձրացրել է օդային տագնապ, ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք Բալիի օդանավակայանում, իսկ ուղևորը ձերբակալվել է:

 

Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաղորդել է BBC-ին, որ զինվորականները նույնպես մտել են Բոինգ -737: Virgin Australia ընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգման փորձ կատարած անձը հարբած է եղել:

Բալիի օդանավակայանում կայանած մեկ այլ ինքնաթիռի ուղևորը ասել է, որ իրենց օդաչուն հայտարարել է ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող ինքնաթիռի առևանգման մասին:

«Ես տեսել եմ առնվազն հինգ մեքենա, որոնք գնում էին դեպի ինքնաթիռը, այդ թվում` ռազմական բեռնատարներ, որոնցում նստած էին համազգեստ հագած մարդիկ:  Կարծես թե Բալիի օդանավակայանը փակ է: Մեր օդաչուն արգելել է որևէ մեկին լքել ինքնաթիռը»,- մեջբերում է ուղևորին BBC-ն:

Անկախ

Tags: ,