Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Լատվիայի իր գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Իրանը մտադիր է ընդլայնել կապերը Լատվիայի հետ:
Զարիֆը հավելել է, որ այժմ կան բոլոր նախադրյալները քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերն ընդլայնելու համար:
Էդգար Ռինկևիչը Թեհրան է ժամանել պաշտոնական այցով: Նա գլխավորում է լատվիացի գործարարների և տնտեսագետների պատվիրակությունը: Այցի ընթացքում Ռինկևիչը հանդիպել է Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև երկրի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Ռինկևիչը լատվիացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն Իրան է այցելում Լատվիայի անկախացումից հետո:
Tags: իրան, Ջավադ Զարիֆ