ԱՄՆ-ն մտահոգված է Ռուաֆ Միրկադիրովի ձերբակալությամբ

2ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին մտահոգություն է հայտնել ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության առնչությամբ, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

“Մենք ուշադիր հետևում ենք Միրկադիրովի, Թուրքիայից նրա արտաքսման և Ադրբեջանում ձերբակալվելու մասին նորություններին: Մենք մտահոգված ենք Թուրքիայից Բաքու ժամանելուց հետո նրա անսպասելի ձերբակալությամբ”,- հայտարարել է Ջեն Պսակին:

“Մենք մտահոգված ենք նաև այն բանով, որ լրագրողի ձերբակալության պատճառ կարող է հանդիսանալ Ադրբեջանի կառավարության վերաբերյալ նրա քննադատական հրապարակումները, ազգային դիվանագիտության ծրագրում նրա մասնակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու վստահության մթնոլորտի ձևավորմանը”,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ (“լրտեսություն Հայաստանի օգտին”): Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան:

Անկախ

Tags: ,